adv.

himself, personally, in person;
all, totally, entirely.

adv.

ԳԼԽՈՎԻՆ. Ի ԳԼԽՈՎԻՆ. Ինքնին՝ գլխով եւ անձամբ իւրով. ըստ յն. ինքն իսկ. զինքն կամ ինքեա անգամ (յամենայն դէմս եւ հոլովս). եւ ամենայն մասամբ. բոլորովին. եւ Տի՛ նա. բուն ինքը, ինքն ալ.

Նա ինքն գլխովին (է), որ զհեղիոդորոսն շարժեաց եւ լլկեաց։ Զմատեանն ի գլխովին։ Ինձ իսկ ի գլխովին (կամ գլխովին). (՟Բ. Մակ. ՟Դ. 1. եւ ՟Բ. 33։ Հռ. ՟Ժ՟Զ. 2։)

Զերանելիսն իսկ գլխովին յանդիման տեսանել։ Զքրիստոս ինքնին գլխովին զգեցան։ Զտէրն ինքնին գլխովին տեսաք. (Ագաթ.։)

Զբազում ախտաժէտս բժշկեալ, եւ գլխովին զկին միհրանայ. (Խոր. ՟Բ. 83։)

Ստութեամբ վարէր առ թագաւորն ինքնին գլխովին։ Մեք իսկ գլխովին վարդապետքս ձեր զի՞նչ եմք. ո՞չ ահա պաշտոնեայք. (Եփր. ՟ա. կոր.։)

Գլխովին պարտ է հաւատալ. (Շ. բարձր.։)

Ամենայն գիրք զողորմածն աստուծոյ անուանակից ասեն, եւ գլխովին իսկ զողորմածն աստուած ասեն. (Ոսկիփոր.։)

ԳԼԽՈՎԻՆ. մերթ՝ Գլխով հանդերձ (դրամոյ).

Ոմն վասն վաշխից ժլատանայ, ոմն եւ գլխովին իսկ հանել փութայ. յն. եւ զգլուխն. (Ոսկ. սղ. ՟Լ՟Ը։)

adv.

ԳԼԽՈՎԻՆ մ. Իբրու Գլխովն. (որպէս դնի ի տպ. )

Առեալ մայրն այն գլխովին զտաշտ, եւ զսափոր. (Վրք. հց. ՟Թ. ձ։)